Sting

Ստինգ

”Ես  սիրում  եմ  լինել  բեմում  և  ես  դա  կանեմ  մինչ   այն  օրը, երբ  կընկնեմ  այնտեղից”-Ստինգ:

Ստինգ  Գոռդն  Մատյու  Թոմաս  Սամները  երգահան,երգիչ,երգերի  հեղինակ,ակտիվիստ,դերասան  և  բարեգործ  է:Նախքան  սոլո  կարիերա  սկսելը  Ստինգը  հիմնականում  գրում  էր  երգեր,առաջատար  երգիչ  էր  և  կոնտրաբաս  նվագող  The  Police (Ոստիկանը)  ռոք  խմբում:Ստինգի  երաժշտական  ճաշակը  բազմազան  էր  և  մինչև  իր  սոլո  կարիերան  սկսելը  նա  միշտ  տարբեր  տարրեր  էր  մտցնում  իր  երաժշտության  մեջ ` հատկապես  ջազ,ռեգի,դասական  երաժշտություն և  այլն:Որպես  սոլո  երաժիշտ  և  The  Police խմբի  անդամ  Ստինգը  իր  աշխատանքի  համար  ստացել  է  16  Գրեմմի: 1981թ.  Էր,երբ  նա  ստացավ  իր  առաջին  Գրեմմին,և  հաղթող  ճանաչվեց  Best  Rock  Instrumental  Performance (Լավագույն  ռոք  գործիքավորում)  անվանակարգում,Օսկար մրցանակաբաշխության  ժամանակ  արժանացավ  ամենալավ  երգի  հեղինակ   նոմինացիային:Ստինգը  և′  Ռոքի, և′  հռչակավոր  երգահանների  ակումբի  անդամ  է:

Ստինգը   ծնվել  է  Անգլիայում:Նրա  հայրը  Էռնեստ  Մատյու  Սամները  կաթնավաճառ  և  ինժեներ  էր:Երիտասարդ  Գոռդնը  հաճախ  էր  օգնում  հորը  վաղ  առավոտյան  կաթ  առաքելու  գործում:Գոռդնի  ամենալավ    ընկերը  հին  իսպանական  կիթառն  էր,որը  մնացել  էր  իր  Կանադա  գաղթած  զարմիկից:Նա  հաճախ  վերցնում  էր  իր  կիթառը  և  գաղտնի  գնում  էր  Գոու  Ակումբ  և  նման  շատ  գիշերային  ակումբներ,որտեղ  Ստինգը  խաղում  էր  Քրիմի  և  Ջիմի  Հենդրիքսի նման  դերասանների  հետ  և  որոնք  էլ  հետագայում  մեծ  ազդեցություն  ունեցան  Ստինգի  երաժշտական  ճաշակի  վրա:Ավտոբուսի  տոմսավաճառից,շինարարության  բանվոր  աշխատելուց  և  հարկային  գրասենյակում  աշխատելուց  հետո  Ստինգը  ընդունվեց  Northern  Countries  College  of  Education  (Հյուսիսային  երկրների  կրթության  քոլեջ),և  հետո  որակավորում  ստացավ  որպես  ուսուցիչ:Հետագայում  Ստինգը  2  տարի  աշխատեց իր  մասնագիտությամբ   որպես անգլերեն  գրականության  ուսուցիչ:Ստինգը  շաբաթ  կիրակի  օրերին,երեկոյան   ժամերին   և  դասամիջոցներին ինչպես  նաև  դասերի  ժամանակ  ներկայացնում  էր  հայտնի ջազ  խմբերի  ստեղծագործություններ:Նա  նվագում  էր  տեղական  ջազ  խմբերի  Phonix Jazzman,The  Newcastle  Big  Band  և The  last  exist  խմբերի  հետ:Նա  ձեռք  բերեց  իր  բեմական  անունն  այն  բանից  հետո,երբ  նա  ներկայանում  էր  սև  և  դեղին  հանդերձանքով:Խմբի  անդամ  Գոռդն  Սոլմանը  ասում  էր,որ  նրա  հանդերձանքը  նման  է  մեղվի,որն  արդեն  հուշում  էր  նրա  բեմական  անունը  «Ստինգ»:Հետաքրքիր  դեպք  պատահեց  պռես-կոնֆերանսներից  մեկի  ժամանակ:Լրագրողներից  մեկը նրան  դիմեց  Գոռդն  անվամբ,և  նա  կատակով  ասաց,«Իմ  երեխաները  ինձ  ասում  են  Ստինգ,մայրս  նույնպես,տեսնես  ո՞վ  է  Գոռդնը»:

The  Police  

Ստինգը  1977թ.ին  միացավ  Ստյուարտ  Կոպելենդին  և  Հենրի  Պադովանին  և  ձևավորվեց  The  Police   խումբը:1978  և  1983թթ.-ին  նրանց  ձայնասկավառակը  ճանաչվեց  5  ամենավաճառված  ձայնասկավառակներից  մեկը  և  հաղթեց  Գրեմմի  մրցանակաբաշխությունը  6  անգամ:Խմբի  ամենահայտնի  երգերից  է  ”Every  breath  you  take”:

Ստինգը  այնքան  մեծ  հաջողություն  ունեցավ  սոլո  կարիերայում  որքան  ունեցել  էր  խմբում:Նրա  առաջին  ալբոմը  հարուստ  էր  ջազի  էլեմենտներով ”Dream  of  the  blue  Turtles” անվամբ երգը  դարձավ պլատինե  երգը:Այս  ալբոմի  հայտնի  երգերից  էր  Russians  երգը,որը  գրվել  էր  սառը  պատերազմի  տարիներին 1985թ.-ին:Ստինգը  այս  երգով  ցանկանում  էր  վերջ  դնել  բոլոր  տեսակի  պատերազմներին:Հետո  ձայնագրեց  Soul  Cages   ալբոմը,որի  ձայնագրումը  համընկավ  նրա  ծնողների  կորստի  հետ:Հետագայում  Ten  Sumoners  tales-ը  ներկայացրեց  Ստինգին  որպես  հասուն  երգահան:

Blue  Turtles-ի  համերգային  շրջագայությունից  հետո  ձայնագրեց  Nothing  like  the  sun  ալբոմը:Ալբոմը  ձայնագրվեց  Marsalis  և  The  Police   խմբի  կիթառահար Էնդի  Սամերսենի  հետ:Ձայնասկավառակը  դուրս  եկավ  1987թ.-ի  աշնանը  և  միանգամից  բարձրացավ  1-ին  հորիզոնականը: Փառքի  արժանացավ  They  dance  alone երգը   գրված  Ստինգի  կողմից  Չիլիի  բռնադատման  զոհերի  հիշատակին:

Շուտով  նա  սկսում  է  հոգալ  Բրազիլիայի  անտառների  և  այնտեղ  ապրող  հնդկացիների  մասին:2001թ.-  սեպտեմբերի  11-ի  դեպքերը  մեծ  ազդեցություն  ունեցան  Ստինգի  վրա  ոչ  միայն  որպես  մարդու  այլև  որպես  արտիստի:Նա  ասաց  որ  այդ  դեպքերը  ստիպեցին  իրեն  մտածել  թե  որպես  երաժիշտ  ինչի  մասին  պետք  է  գրի  ինքը:Ստինգը  ձայնագրեց  նոր  ալբոմ Sacred  love  աստվածային  սեր  անվամբ  և  այդ  ալբոմից  Send  your  love  երգը  Ստինգին  բերեց  ևս  մեկ  Գրեմմի:

Հետաքրքիր  փաստեր 

Ստինգը  իր  կնոջ  Թրուդի  Սթեիլերի,երեխաների  և  շների  հետ  ապրում  է  Նյու  Յորքում:Ունի  6  երեխա :Բրազիլիայի  անտառներում  ճանապարհորդելուց  հետո  Ստինգը  դարձավ  մեծ  բնապահպան  և  նույնիսկ  կնոջ  հետ  բացեց  Տրոպիկական  անտառների  պահպանման  ֆոնդ:

  • Մարինա:Ստինգը  ստացել  է  աստղ  Հոլիվուդի  փառքի  պուրակում:
  • Լուսինե:Ստինգը  խաղացել  է  Ստուդիո  60  on   sunset  strip  սերիալում  հենց  Ստինգի  դերում:
  • Մարինա:Երիտասարդ  հասակում  Ստինգը  զբաղվել  է  մարմնամարզությամբ  նույնիսկ  Անգլիայի  առաջնությունում  եղել  է  2-րդը:
  • Լուսինե:Նաև  Նյուքասլ  Յունայթեդ  ակումբի  մեծ  երկրպագու  է:

Թողնել մեկնաբանություն