Is divorce a way out?

7259-1_n

Love is a gift of nature, and sooner or later it brings to the marriage. People are the slaves to their emotions. Sometimes they get married but soon they understand that it is not what they wanted. What to do? Is divorce a way out? When two people, human beings try to get along it is always complicated. Love itself is complicated. Sometimes we must get our hearts broken , and this is a good sign, as having a broken heart means we have tried for something.

 There are some problems after divorce…

There are very few cases when both of married people are ready to get divorced. One of them has some feelings yet.  And it is difficult for them to be apart, to feel that loneliness.

Some people think that soul mate is one’s perfect fit, but a true soul mate is like a mirror, as you see yourself in him/her.

When people break up, it is not always bad, it means they need some change, transformation. Especially when the couple does not have children yet. If they had children, it would be difficult to divorce. The children would be depressed and would have psychological problems. They will feel the absence of Mom or Dad.

After the divorce it is also difficult for the loving couple to find their second half. When a person is broken inside, his heart is closed for anybody, and he never wants to open it up again, he is afraid of loving again.

However one should always be ready for transformation, for loving again, as love is a gift of nature, and even in divorce one can see something good.

Overall people should face any problem with smile, as the problem will think that you are an idiot and will walk away. And always remember It’s better to live your own life imperfectly, than to live imitation of somebody else’s life with perfection.

 

Lusine Tonoyants

HeartBeat 1 Years Old

Հունիսի 24-ին ժամը 16:00-ին  բոլորին  սիրով  հրավիրում  ենք  մասնակցելու HeartBeat-ի  1-ամյակի  տոնախմբությանը  Սունդուկյանի  այգում:Մեր շաաաաատ սիրելի ընկերներ,իսկական HeartBeat-ականներ և ռադիոլսողներ սիրոոով ձեզ բոլորիդ հրավիրում ենք HeartBeat-ի ծննդյան տոնին մասնակցելու , որի առթիվ կազմակերպում ենք HeartBeat պատկերով նկարների մրցույթ, որի հաղթողը կստանա մրցանակ HeartBeat-ի հաղորդավարների կողմից: Նշեմ նաև, որ հաղթած նկարը մի ամբողջ տարի կլինի HeartBeat-ի լոգոն և կնշվի ձեր ` այսինքն հաղթողի անունը, այնպես որ շտապեք … Դուք ունեք ընդամենը 5 օր: Նկարները կարող եք տեղադրել հենց մեր event-ի պատին: Հարգանքներով`Մարինա և Լուսինե …

https://www.facebook.com/events/358108334254832/?notif_t=plan_user_joined

Սոնա Ռուբենյան

This slideshow requires JavaScript.

Ծնվել է 1993թ. դեկտեմբերի 14-ին` Երևանում: 1999թ. ընդունվել է Երգի Պետական Թատրոնի ստուդիայի վոկալ բաժինը: 2000թ. ընդունվել է Նար-Դոսի անվ թիվ 14 միջն. դպրոց: 2001թ. ընդունվել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին: 2001թ. մասնակցել է “Կռունկ” երգի փառատոնին և երգել գալա համերգին: 2002թ. ավարտել է Երգի Պետական Թատրոնի ստուդիան: 2004թ. “Արցախի ձայներ” երաժշտական նախագծի մասնակիցների հետ մեկնել է Իրան` մասնակցելու ապրիլի 24-ին նվիրված համերգների: 2005թ. մասնակցել է “Կանաչ գոտի” նախագծին:Վերջերս  Սոնան  մասնակցեց Հայ Սուպերսթար 5  երաժշտական  նախագծին  և  հաղթող  ճանաչվեց:Հարցազրույցի  ընթացքում  Սոնան  նշեց,որ  նախագիծը հնարավորություն   տվեց  իրեն  առաջին  անգամ  զգալ  հաղթանակի  բերկրանքը,այն էլ  նման  մեծամասշտաբ  հաղթանակի:Այն  հարցին  թե,որ  ոճի  մեջ  է  իրեն  լավ  զգում  Սոնա  Ռուբենյանը,նա  պատասխանեց,որ  բոլոր  ոճերում  էլ  ունի  սիրված  երգեր սակայն  դասական  երաժշտությունը համարում  է երաժշտության   հիմք:Սոնան  շուտով  կներկայացնի  նաև  նոր  սինգլ  և  տեսահոլովակ:

The Beautified Project / Համերգ

This slideshow requires JavaScript.

Այսօր  Հ.Թումանյանի  անվան  Տիկնիկային Թատրոնում  տեղի  ունեցավ  “Ոչ  Ընտանեկան Բռնությանը”  խորագրով  համերգ:Համերգը  կազմակերպել  էր  Կանանց  իրավունքների  կենտրոնը  Ամերիկայի  դեսպանատան  հետ համատեղ:Համերգն  իրենց  հիասքանչ  կատարումներով  զարդարեցին  The Beautified Project  խմբի  անդամները:Ներկայացվեցին  ինչպես  հայտնի  ու  սիրված  այնպես  էլ  նոր  կատարումները:Բոլորը  հեռացան  դահլիճից  լի  դրական  զգացումներով:

Ներքևում  տեղադրված  են  հատվածներ  համերգից,որոնք  նկարահանված  են  սիրողական  տեսախցիկով:

 

The Beautified Project

This slideshow requires JavaScript.

The Beautified Project-ը  հայտնի   հայկական  ռոք   խումբ է:Խումբը  ստեղծվել  է 2005թ.-ին Լոնդոնում:Խումբը  առաջինն է  Հայաստանում,որի  տեսահոլովակները  ցուցադրվեցին  MTV հեռուստաալիքով: Խմբի  առաջին  սինգլը  թողարկվեց 2005 թվականի  վերջին “All Alone” անվամբ: Ջերմ  ընդունելության  արժանացավ  նաև  հաջորդ  սինգլը Broken Smile անվամբ: Առաջին պաշտոնական   ձայնասկավառակը  խումբը  թողարկեց  2008թ.-ին  Behind The Happy Mask  անվամբ: Խումբը  բաղկացած  է  3  անդամներից  Անդրե  Սիմոնյանը, Արմեն և  Արլեն  Շահվերդյան  եղբայրները:2011 թվականին  Մեծ  Բրիտանիայում  համերգային  շրջագայության  ընթացքում  BBC-ն  վավերագրական   ֆիլմ   է  նկարահանել  The Beautified Project  խմբի  մասին: Այս  տարի  կթողարկվի  նաև  խմբի  3-րդ  ալբոմը:

Ջեյմս Բլանտ

Ջեյմս Բլանտ

This slideshow requires JavaScript.

Ջեյմս Բլանտը անգլիացի երգիչ ,երաժիշտ և երգերի հեղինակ է,իսկական անունն է Ջեյմս Հիլլեր Բլաունտ:Ջեյմսը ծնվել է բրիտանացի զինվորականի ընտանիքում:Մանկությունն անցել է Անգլիայում,Կիպրոսում և Գերմանիայում,որտեղ որ ծառայում էր հայրը,որպես օդային զինուժի զինվորական:Շուտով Ջեյմսը նույնպես հետևում է հորը,և 16 տարեկանում ստանում է օդաչուի լիցենզիա:Ջեյմսը նաև ավարտում է զինվորական համալսարան և 4 տարի ծառայում է Զինված Ուժերում:Նա եղել է կրտսեր լեյտենանտ լեյբ-գվարդիական գնդում և հասել մինչև կապիտանի կոչման:

1999թ.-ին Հարավսլավիայի ռմբակոծությունների ժամանակ Բլանտը գլխավորում էր տանկային գումարտակ: 6 տարի ծառայելուց հետո դուրս Բլանտը եկավ զինված ուժերից 2002 թ.-ին:Բլանտը նաև հիանալի սպորտսմեն է:Եղել է լեռնային դահուկավազքի թիմի ավագ բանակում ծառայելու տարիներին:Նրա երաժշտական կարիերան սկսվեց,երբ նա ցանկացավ դաշնամուրի գնալ:

Նա Queen-ի և Dire Straits-ի մեծ երկրպագու էր:14 տարեկանում կիթառով նվագում էր Nirvana խմբի երգերը: 2002թ.-ին երբ նա լքեց բանակը, բախտ ունեցավ ծանոթանալու պրոդյուսեր և երգերի հեղինակ Լենդո Պերիի հետ,որը համագործակցում էր Փինկի և Քրիստինա Ագիլերայի հետ:Շուտով նա պայմանագիր ստորագրեց Gustard Records-ի հետ:

Հետաքրքիր փաստեր

• Ինչպես մյուս բոլոր անգլիացիները նա չէր կարող անտարբեր լինել ֆուտբոլի հանդեպ:Նա Չելսի ֆուտբոլային ակումբի մեծ երկրպագու է ` նույնիսկ տուն ունի Չելսիի մարզադաշտի ` Ստեմֆորդ Բրիդջի մոտ:

• Ջեյմս Բլանտը 2010թ.-ին բարձրության նոր ռեկորդ սահմանեց ,հանդես գալով ակուստիկ համերգով Boeing 767-ում վրա 13կմ բարձրության վրա:

Կոմիտաս

Կոմիտաս

This slideshow requires JavaScript.

  «Եթե բախտն ինձ չժպտար, և ես Ս. Էջմիածին, և ապա Գերմանիա չգնայի, կլինեի իմ հայրենիք Կուտինայում շատ-շատ մի կոշկակար, որովհետև որբիս խնամող Հարություն հորեղբայրս էլ կոշկակար էր և ակնհայտի բան է, որ ես էլ, ամենայն հավանականությամբ, նրան պիտի աշակերտեի»:

1869թ. սեպտեմբերի 26-ին (որոշ տեղեկություններով հոկտեմբերի 8-ին)Կուտինա ( Քյոթահիա )  քաղաքում արհեստավոր Գևորգ Սողոմոնյանի և Թագուհի Հովհաննիսյանի ընտանիքում   ծնվեց  կոմպոզիտոր, ազգագրագետ, գիտնական, մանկավարժ, խմբավար, երգիչ, հասարակական հզոր եռանդի տեր արվեստագետ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ` նույն ինքը Կոմիտասը: Պետք է նշեմ, որ  Կոմիտասի նախնիները եղել են Գողթն գավառից և ինչպես գիտենք Գողթն գավառը հայտնի է իր երաժիշտներով:  Եվ այսպես Կոմիտասին վիճակվեց շրջադարձային դեր խաղալ հայ երաժշտական մշակույթի պատմական զարգացման ճանապարհին:Երբ նա մեկ տարեկան է լինում կյանքից հեռանում է նրա մայրը: Իսկ 10 տարեկանում զրկվում է նաև հորից: Եվ մինչև 1881թ. ապրում է տատի հետ:

      1881թ. թեմի առաջնորդը պետք է գնար Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար, և Գևորգ Դ կաթողիկոսը նրան պատվիրում է, որ նա իր հետ մի որբ երեխա բերի` Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար: Առաջնորդը Սողոմոնին իր հետ տանում է Էջմիածին և այնտեղ նա իր զարմանահրաշ երգով առանձնակի հաճելի տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա: Ի վերջո, 20 տարբեր վայրերից ժամանած թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը:1890թ. դառնում է սարկավագ: 1893թ. ավարտում է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը: Նրան շնորհում են աբեղայի աստիճան և անունն էլ կնքում են 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով: Այդ ժամանակվանից նա Ճեմարանում նշանակվում է երաժշտության ուսուցիչ:


1895թ. Կոմիտասին տրվում է վարդապետի աստիճան: Նույն թվականին նա մեկնում է Թիֆլիս` երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն այնտեղ հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին` փոխում է իր մտադրությունը, և սկսում է ուսուցանել նրա մոտ երաժշտական հարմոնիա: Ապա, կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից` Կոմիտասը մեկնում է Բեռլին, որտեղ ընդունվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարան, և երաժշտական ուսումնասիրություն է կատարում Ռիխարդ Շմիդտի մոտ:


1899թ. Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և սկսում է ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը: Այդ ընթացքում նա նաև շրջագայում է տարբեր քաղաքներում ու գյուղերում` ժողովրդական երգեր փնտրելու և հավաքելու նպատակով: Եվ արդյունքում հավաքում է մոտ 3000 երգ, որոնց մեծ մասը հարմարեցնում է երգչախմբով կատարելու համար:   Նրա գլխավոր աշխատանքը «Պատարագն» է, որը մինչ օրս կատարվում է եկեղեցական ծիսակատարության ժամանակ: «Պատարագի» մշակումը սկսել է 1892թ. և Առաջին Համաշխարհային Պատերազմի պատճառով այդպես էլ չավարտեց: «Պատարագի» առաջին անգամ հրատարակվել է1933թ. Փարիզում, և առաջին անգամ ձայնագրվել է 1988թ.` Երևանում:
Կոմիտասը առաջին ոչ եվրոպացին էր, ով ընդունվեց Միջազգային Երաժշտական Ընկերություն: Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ է ունեցել Եվրոպայում, Թուրքիայում, Եգիպտոսում և այլն, ցույց տալով մինչ այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը:Կոմիտասի մեծագույն վաստակը ազգային վերածննդի դարաշրջանի գեղարվեստական գաղափարների կուտակումն էր, դրանց մարմնավորման կենսունակ ձևերի հայտնաբերումը: Մշակելով իր գեղագիտական իդեալները, հիմնվելով հայ երաժշտության խոր և բազմակողմանի ուսումնասիրության վրա՝ նա առաջ քաշեց հայ երաժշտության ինքնուրույնության կարևոր թեզը և իր բազմաբնույթ գործունեությամբ հիմնադրեց ազգային դասական երաժշտությունը, կանխանշեց նրա հետագա զարգացման ուղիները:

Կոմիտասը հայ երաժիշտներից առաջինը հայտնաբերեց ազգային արվեստի ինքնատիպության հուսալի ակունքները, գիտնականին հատուկ հետևողականությամբ հետազոտեց և բացահայտեց այդ ինքնատիպության օրինաչափությունները: Կոմիտասը հրապարակախոսին հատուկ ոգեշնչվածությամբ պաշտպանեց հայ երաժշտության ինքնուրույնության գաղափարը:Դեմոկրատ արվեստագետը հայ գեղջուկի ստեղծագործությունը բնորոշեց որպես ազգի հոգևոր հարստությունների շտեմարան: Ազգայինի հավատարիմ ջատագովը չսահմանափակվեց ազգային նեղ շրջանակներում, մեզանում առաջինը խորությամբ ուսումնասիրեց Մերձավոր Արևելքի ժողովուրդների երաժշտությունը, հանրաճանաչ դարձրեց քրդական ժողովրդական երգը:Հայրենասեր արվեստագետ Կոմիտասը հոգատարությամբ հավաքեց հայ գեղջուկի երգերը, մշակեց և իր ոգեշունչ կատարմամբ խթանեց ազգային հոգևոր արժեքների տարածումն ու ճանաչումը:Հայ ժողովրդի գեղարվեստական գանձարանի հարստությունն արժեքավորող Կոմիտասը ավանդապահ էր: Պահպանելով անցյալի արժեքները՝ նա պատմականորեն կոչված էր զարգացնել, հայտնաբերել դրանց կենսունակությունը, նորին ծառայեցնելու ուղիներն ու ձևերը: Այդ ճանապարհին նրան վիճակվեց կերտել ազգային ոճի բարձր չափանիշները:

        Հայ ժողովրդի ճակատագրով և ազգային մշակույթի զարգացման հեռանկարներով խորապես մտահոգված Հ.Թումանյանը, Հ.Հովհաննիսյանը, Ավ. Իսահակյանը, Ա. Չոպանյանը, Գ. Լևոնյանը, Փ. Թերլեմեզյանը, Ե. Թադևոսյանը ոգեշնչում էին Կոմիտասին, քաջալերում նրան ստեղծագործական որոնումներում: Բանիմաց հայրենակիցների կողմից սիրված Կոմիտասի արվեստը գրավեց օտարազգի խոշորագույն երաժիշտներին՝ Կ. Դեբյուսիին և Կ. Սեն-Սանսին: Նրա ստեղծագործական նվաճումներն ու գործունեության ուղղվածությունը բարձր գնահատեցին Մ. Գնեսինը (Ռուսաստան), Օ. Ֆլայշերը և Ա. Մելիշարը (Գերմանիա), Պ. Օբրին և Լ. Լալուան (Ֆրանսիա), գերմանացի, ֆրանսիացի, շվեյցարացի, ավստրիացի արվեստասերները:

Արտասահմանյան շրջագայություններին հաջորդող տարիներին (1907-1910) հետադիմական կղերականությանը Էջմիածնում ծանր կացություն ստեղծեց երաժշտի համար: Այդ մասին է Մ. Բաբայանին գրված նամակը.Փարիզյան կոնգրեսում Կոմիտասի ելույթը նրա վերջին հրապարակային ելույթներից էր: 1915 թ. ողբերգական իրադարձությունները և աքսորի ճանապարհին կրած անլուր տառապանքները նրան հոգեկան ծանր վիճակի հասցրին: 1919 թ. երաժշտին տեղավորեցին Փարիզի մասնավոր հոգեբուժական հիվանդանոցում, ուր նա մնաց մինչև իր կյանքի վերջը՝ 1935 թ. հոկտեմբերի 22-ը: Մեկ տարի անց Կոմիտասի աճյունը տեղափոխեցին Երևան՝ հայ մշակույթի խոշորագույն գործիչների պանթեոն:

Ջենիֆեր Լոպես

                               

This slideshow requires JavaScript.

                                   Ջենիֆեր Լոպես

Ջենիֆեր Լոպեսը ծնվել է առանձին հպարտություն առաջացնող պատվախնդիր մի քաղաքի ամենանյույորքյան շրջանում` Բրոնքսում:

Ինչպես յուրաքանչյուր Բրոնքսում ծնված , Ջենիֆերը նույնպես շատ ինքանավստահ էր ու նպատակասլաց:Նրա հայրը մանր բիզնեսմեն էր , մայրը` մանկապարտեզի դաստիարակչուհի: Աղջիկը ամբողջովին տարված էր կինոյի և պարերի մասին երազանքներով: Լոպեզների  ընտանիքը  Պուերտո Ռիկոյց տեղափոխվեց  Նյու Յորք և չէր կարողանում հարմարվել տեղի պայմաններին, այնինչ Ջենիֆերը իրեն զգում էր ինչպես հայրենիքում:   Ջենիֆերի մայրը դստեր ժամանակը լցնելու և տղաների ուշադրությունը շեղելու համար նրան տանում էր պարերի խստորեն հետրում նրա ամեն քայլին: Բայց այնուամննայնիվ Ջենիֆերը սիրել սկսեց 12 տարեկանից ու արդեն 15 տարեկանում նա լրջորեն մտածում էր իր անձնական կյանքի   մասին:

Կարծես աղջիկը չի էլ հասցրել կարգին մանկություն ունենալ… ինչևէ կարծում եմ դա հաստատ իր մեծ հետքը ունեցել է Ջենիֆերի կյանքում: Լավ շարունակենք և ասենք , որ այդ տարիքում նա ամուսնությունից ետ կանգնեց, քանի որ ուներ վաղեմի երազանք հայտնի դառնալ և լնել բոլորի ուշադրության կենտրոնում: Եվ դա նա զգացել էր հայտնվելով Անհամայի հսկայական մարզադաշտում, որտեղ մի անգամ նկարահանվում էր <<Սելենա>> ֆիլմից  մի տեսարան: Ջենիֆեր Լոպեզը հիացմունքով է հիշում իր կյանքի  այդ պահերը: Եվ դպրոցն ավարտելուն պես վճռում է դառնալ դերասանուհի չնայած նրան, որ շատերը դա անմտություն էին համարում:

Այնուամենայնիվ հակառակ բոլոր խոսակցություններին Լոպեզը դարձավ լավ դերասանուհի և դրա վառ ապացույցն են <<Երկրորդ հնարավորություն>>, <<Մալիբու հյուրանոցը>>, <<Թարմ ծաղիկներ>>, <<Իմ ընտանիքը>> և այլն նրա խաղացած ֆիլմերը կարելի թվարկել անվերջ, բայց սրանք այն  ֆիլմերն են, որտեղ Ջենիֆերը իր առաջին քայլերն էր անում: Կինոասպարեզում հաջողության հասնելուց հետ Լոպեսը հանրությանը տեղեկացրեց նաև իր երաժշտական հակումների մասին և թողարկեց երգերի On the 6   փոփ- ալբոմը: Այսպիսով`

Ջենիֆեր Լոպեսի նոր “Love” ալբոմը, որը թողարկվել է վերջերս Մեծ Բրիտանիայում, Կանադայում և այլ երկրներում, հայտնվել է երաժշտական չարթերի առաջին հորիզոնականներում:Ալբոմի “On the Floor” սինգլն արդեն իսկ հասցրել է վաճառվել ավելի քան մեկուկես միլիոն օրինակով:

 

 Հետաքրքիր փաստեր

 

  • ՋԼՈ-ի մայրը  դեռ փոքր հասակում աղջկա մասին ասել է, որ իր աղջիկը մտածում է տարիքին ոչ համապատասխան ` հասուն և կանացի:
  • Ջենիֆեր Լոպեսը  նկարահանման հրապարակում հայտնվել է դեռ 16 տարեկանում, որտեղ խաղում էր <<Իմ փոքրիկ աղջիկ>> մանկական ուղղիչ- աշխատանքային գաղութի մասին պատմող ֆիլմի էպիզոդում:   Dance  again
  • <<Սելենա>> ֆիլմը տպավորիչ հաջողություններ բերեց ՋԼՈ-ին և նա այդ ֆիլմի համար արժանացավ լավագույն դերասանուհի կոչմանը և ստացավ 1 միլիոն դոլոր որպես հոնարար համարվելով ամենաթանկ վարձատրվող դերասանուհին , դրա հետ մեկ տեղ նաև Ոսկե գլոբուս:
  • Լոպեսը ամուսնացած է եղել  հայտնի Օջանի Նոանի և  Մարկ Էնթնիի հետ:
  • Եվ չնայած նրան որ էնթնին ու Լոպեզը նախկին ամուսիններ են, այնուամենայնիվ էնթնին հայտարարել է, որ միշտ հաճելի է աշխատել նախկին կնոջ  հետ:

Maroon 5

This slideshow requires JavaScript.

 

Maroon 5

Maroon 5 is an American  band from Los AngelesCalifornia. While they were in high school, lead vocalist and guitarist Adam Levine, keyboardist Jesse Carmichael, bass guitarist Mickey Madden, and drummer Ryan Dusick formed a garage band called Kara’s Flowers and released one album in 1997. After a brief period they re-formed with guitarist James Valentine, and pursued a new direction as Maroon 5. The following year they released their debut album Songs About Jane, which contained four hit singles: “Harder to Breathe“, “This Love“, “She Will Be Loved” and “Sunday Morning“; it also enjoyed major chart success, going gold, platinum, and triple platinum in many countries around the world.

In support of Songs About Jane, Maroon 5 toured extensively throughout 2003–2005, during which time two live albums were released. The band won the Grammy Award for Best New Artist in 2005.

The four original members of Maroon 5 have known each other since attending Brentwood School in Los Angeles. While attending Brentwood School, Adam Levine and Jesse Carmichael joined up with Mickey Madden and Ryan Dusick to form Kara’s Flowers, a garage/grunge band.

Maroon 5 has cited Michael JacksonThe PoliceTalking HeadsShabba Ranks, and Prince as influences. Frontman Adam Levine has also cited Stevie Wonder as one of his heroes. Maroon 5’s songs tend to be very guitar-heavy, often accompanied by piano or synthesizer. The theme in all of their songs is love, frequently lost love; songs like “This Love“, “Makes Me Wonder“, and “Misery” have a very cynical tone, often expressing dissatisfaction with a relationship, while their more heartfelt and emotional songs such as “She Will Be Loved” and “Never Gonna Leave This Bed” express a longing for a romantic relationship. “Makes Me Wonder” has a secondary theme in which Levine expresses his disillusionment and frustration with the state of American politics and the Iraq War.

Maroon 5’s sound changes from album to album. Songs About Jane consists of songs about Levine’s ex-girlfriend Jane. On It Won’t Be Soon Before Long, however, the songs are less personal, and are more electric with more use of synthesizers, creating a retro feel. Hands All Over continues the band’s lost love theme, along with songs about infatuation, and was re-released with the song “Moves Like Jagger“, an electropop song featuring Christina Aguilera which represents a drastic change in the band’s sound, with more of a dance feel to it. “It was one of those songs that was definitely a risk,” Levine said. “It’s a bold statement. We’ve never really released a song like that. But it’s exciting to do something different, do something new. I’m just glad that everyone likes it.” When announcing their fourth album, Overexposed, Valentine called the album “our most ‘pop’ record ever and we weren’t shy about really going for it.”

  

Maroon 5

Maroon 5-ի անդամները ընկերներ են եղել դեռ դպրոցում:  Խմբի վոկալիստ և կիթառահար  Adam Levine, ստեղնաշարին նվագող  Jesse Carmichael,բաս կիթառահար  Mickey Madden և հարվածային գործիքների վրա նվագող  Ryan Dusick միավորվեցին և ստեղծեցին Kara’s Flowers խումբը  և սկսեցին իրենց գործունեությունը: Խումբը պայմանագիր կնքեց Reprise Records-ի հետ և ձայնագրեցին խմբի միակ the Fourth World  ձայնասկավառակը:

 

Կիթառահար James Valentine միացավ Kara’s Flowers խմբին և ձևավորվեց  մեզ բոլորիս հայտնի  Maroon 5 խումբը : Խումբը սկսեց համերգային շրջագայություններ Լաս Վեգասում և Նյու Յորքում: Խմբի վոկալիստ Adam Levine-ի համար շրջագայությունները մեծ նշանակություն ունեցան և նա երկար ժամանակ այնտեղ անցկացնելով խառնեց քաղաքային և հիփ-հոփ երածշտությունները և ստացավ այն երաժշտությունը, որը  շատ հաճախ լսում ենք հենց նրանց մեկնաբանությամբ : Խումբը Լոս Անջելեսում ձայնագրեց Songs About Jane ձայնասկավառակը  Rumbo Recorders-ի  և պրոդյուսեր  Matt Carroll,  հետ համատեղ աշխատանքում: 2002 թ-ին ձայնասկավառակի թողարկումից հետո խումբը սկսեց շրջագայել  Michelle Branch և  Nikki Costa հետ:

 Առաջին սինգլը  ‘Harder to Breathe’ դանդաղ սկսեց բարձրանալ ցուցադրության, որն էլ խթանեց ձայնասկավառակի վաճառքին: Եվ 2004-ին երգը հայտվեց Բիլբորդ 200 վարկանիշային աղյուսակի 20-րդ հորիզոնականում:  Ավելի ուշ նույն երգը հայտնվեց Ուկրաինաի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի չարթերում նույնպես, իսկ Songs About Jane երգը հայտնվեց Ավստրալական չարթերի 10 հորիզոնականում: Եվ հենց այս ձայնասկավառակը Ուկրաինայում և Ավստրալիայում համարվեց համար 1 ձայնասկավառակ: This Love, She Will Be Loved, Sunday Morning այս երգերը նույնպես չառանձնացան վերը նշվածներից և նունպես հայտնվեցին ամենահեղինակավոր չարթերում:2005 թ-ին Maroon 5 Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ  արժանացավ Best New Artist մրցանակին:

Հետաքրքիր փաստեր

 Adam Levine-ի լավ ընկերներն են Նատալի  Պորտնանը և Բիլի Ջո Ամստրոնգը:

Adam-ի ամենասիրած երաժիշտներն են  Prince  և Stevie Wonder-ը:

 Հաստատ համոզված եմ Adam-ի երկրպագուները չգիտեն, որ նրա կեղծանունն է Sharky.

Sharky ` այսինքն Adam Levine-ի երաժշտական ճաշակի վրա մեծ ազդեցուէյուն են ունեցել Stevie Wonder-ը The Beatles և The Police խմբերը:

Maroon 5-ի դեբյուտային ձայնասկավառակի Songs About Jane կարծում եմ արդեն կռահեցիք, որ այն   Adam-ի նախկին ընկերուհու մասին էր, ով համարվել է երգչի ներշնչանքի աղբյուրը երկար տարիներ:

  Երաժշտաքննադատները կարծում են, Adam-ի ձայնը և ճարպկությունը մեծ հաջողություն բերեց  Maroon 5-ին:

 This Love երգի տեսահոլովակում մենք կրկին տեսնում ենք Adam-ի ոգեշնչման աղբյուրներից մեկին, բայց այս անգամ Kelly-ին  նորից նախկին ընկերուհիներից մեկին: